Բաժիններ՝

Սի Ցզինպինը Թրամփին կոչ է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործախարարության ղեկավար Վան Ին։

«Նա (Սի Ցզինպինը) Օսակայում G20-ի գագաթնաժովում Միացյալ Նահանգներին կոչ է արել ճկունություն հանդես բերելու եւ մերձենալու հյուսիսկորեական կողմին, մասնավորապես, ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատամամբ պատժամիջոցները»,- ասել է Վան Ին մամուլի ասուլիսի ընթացքում, նրա խոսքը մեջբերում է AFP-ն:

«Անհրաժեշտ է երկխոսության միջոցով գտնել լուծումը, որը կփարատի բոլոր կողմերի կասկածները»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարության ղեկավարը: Հունիսի 30-ին Հարավային Կորեա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ի ղեկավարն այցելել է երկու կորեական պետությունների սահմանի ապառազմականացված գոտի, որտեղ Փանմունջոմ սահմանային կետում հանդիպել է Կիմ Չեն Ունի հետ:

Թրամփը նրա հետ զրույցի ընթացքում անցել է երկու կորեական պետությունների միջեւ ձգվող սահմանազատիչ գիծը եւ արել մի քանի քայլ՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը եղել է ԿԺԴՀ-ի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս