Բաժիններ՝

Կոնգրեսում ստուգում են, թե Փոմպեոն իր պահապան ծառայությանը տվել է արդյոք անձական հանձնարարություններ

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները հետաքննություն են սկսել այն պնդման առնչությամբ, թե ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իր թիկնապահներին տվել է հանձնարարություններ, որոնք դուրս են գալիս նրանց ուղղակի պարտականությունների շրջանակներից: Հուլիսի 1-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ հիշյալ հետաքննությունն անցկացնում են օրենսդիրներ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների մի շարք կոմիտեներից: Այն սկսվել է այն բանից հետո, երբ իբր տեղ գտած չարաշահումների մասին հայտնել է ոմն իրազեկիչ: Նրա խոսքով՝ Փոմպեոն, մասնավորապես, Դիվանագիտական անվտանգության ծառայության (Պետդեպարտամենտի ուժային ստորաբաժանում, որն ունի ինքնուրույն դաշնային իրավապահ կառույցի կարգավիճակ – ծանոթ. խմբ.) աշխատակիցներին հանձնարարել Է կերակուր բերել չինական ռեստորանից:

Բացի դրանից, հիշյալ աշխատակիցներն, իրազեկիչի խոսքով, պետքարտուղարի հրամանով վերցրել են շանը մասնագիտացված սրահից, ինչպես նաեւ ավտոմեքենայով ուղեկցել Փոմպեոյի չափահաս որդուն: Հրապարկման մեջ նշված է, որ Դիվանագիտական անվտանգության ծառայությունը վճարվում է բյուջետային միջոցներից: Պաշտոնատար անձանց արգելված է դրա աշխատակիցներին տալ հանձնարարություններ, որոնք դուրս են գալիս նրանց ուղղակի պարտականությունների շրջնակներից հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031