Բաժիններ՝

Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին հասցված ավիահարվածից 40 մարդ է զոհվել. Reuters

Առնվազն 40 մարդ է զոհվել այն ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել է Լիբիայի մայրաքաղք Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուրի: Վերջինիս տվյալներով՝ եւս շուրջ 80 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ը, Տրիպոլիի Թաջուրա արվարձանում գտնվող կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ ավիահարվածի հետեւում կանգանած են Լիբիայի ազգային բանակի ուժերը, որը գտնվում է ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի հրամանատարության ներքո:

Լիբիայում այժմ գործում են միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային հաշտության կառավարությունը եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որը գործում է երկրի արեւելքում՝ ընտրված խորհրդրանի հետ մեկտեղ եւ որին պաշտպանում է Լիբիայի ազգայն բանակը:

Հաֆթարն ապրիլի 4-ին հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից զոհվել է 750-ից ավելի մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4,4 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031