Ուրցաձորում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բախվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մահացել է

Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 60-ամյա Ապավեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 21-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին և կոտրել այն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ապավեն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և հայտնել են, որ Ապավեն Գ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930