Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին «Ռուսթավի-2»-ով անպարկեշտ հայհոյանք հնչեցնելու մեջ մեղավոր է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առ այսօր այդ միջնորդությունը դեռևս քննության չի առնվել, թեպետ պետք է անհապաղ քննության առնվեր։
Իրանն սկսել է 3,67 տոկոսից՝ այն առավելագույն մակարդակից, բարձր ուրան հարստացնել, որը նախատեսված է միջուկային գործարքով:
Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրահամավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ:
Բորիս Մուրազին դատարանում որևէ կերպ չի փորձել հիմնավորել, որ Ավինյանն իրոք մարիխուանա է օգտագործել (համենայն դեպս, դատարանի վճռից դա չի երևում)։
Էլ օրենքի գերակայություն, էլ ազնվություն, էլ մերիտոկրատիա, էլ քաղաքական պրագմատիզմ, էլ տնտեսական լայն հնարավորություններ:
168.am-ի խնդրանքով բանախոսներն առավել մանրամասն ներկայացրին իրենց մոտեցումները նաև Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ:
«Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկումը, ըստ ճահճացման և ջրի որակի՝ հանդիսանում է ինդիկատոր, և այդ ջրիմուռների ծաղկումը պայմանավորված է կենսածին տարրերով, այսինքն՝ օրգանական նյութի ավելացմամբ, ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ և այլն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Սևանա լճի ծաղմանը և դրա ազդեցությանը ձկնապաշարի վրա։
Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին:
Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող 2001թ. ծնված Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)։
Այն, ինչ տեղի ունեցավ Լյուքսեմբուրգում, երբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում չեզոքացվեցին Հայաստանի և Արցախի դեմ ձևակերպումները, որոնք իրականում քաղաքական լուրջ հետևանքներ կարող էին ունենալ, այս հարցում որոշակի, եթե անհամեստորեն չասեն՝ հստակ, լումա ունի նաև Հանրապետական կուսակցությունը և անձամբ ես։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է Լյուքսեմբուրգի հռչակագիրը։ Ինչպես ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հռչակագիրն ընդունվել է առանց հակահայկական բանաձևերի։
Քիչ առաջ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 9-ին մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսին կառավորություն կազմելու մանդատ է տվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզաբանել է, թե ինչու է պաշտոնից հեռացրել Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայային:
Ա. Աշոտյանը նոր իշխանություններին կոչ արեց իրենց անհաջողությունների պատճառները նախորդների մեջ չփնտրել, հատկապես, որ բազմաթիվ և մանավանդ այս դեպքով առնվազն ստում են։
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Զապ և Գարա շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 ներկայացուցիչ:
Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:
Իսրայելի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված անօդաչու թռչող ապարատը:
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին:
Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տրույթի) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումը ծովահենության ակտ է:
Իրանը չի ձգտում պատերազմ սանձազերծել ոչ մի պետության հետ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իրեն:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ կայացած կոնսուլտացիաներում նշել են երկուսուկես տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
Հունաստանի «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել է հուլիսի 7-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվների 39,83 տոկոսը։
Բոլոր դեպքերում այն, որ Թուրքիայի հեռացումն ԱՄՆ-ից հնարավորություն է բացում ռուս-թուրքական էլ ավելի սերտ մերձեցման, ես կարծում եմ, դա նաև մեծացնում է ռիսկը, որ Թուրքիան կարող է մասնակից դառնալ հակահայկական կոնֆիգուրացիաների՝ Ռուսաստանի մասնակցությամբ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով խնդրին, որ չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրմանը, Թուրքիան չհրաժարվեց Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից, որի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հուլիսի 7-ին: