«Ինչ է նշանակում, երբ տղամարդն իր քաղաքական նպատակահարմարություններում չունի սահմաններ, խաբում ու մոլորեցնում է անվերջ, և որքա՞ն կարելի է». Րաֆֆի Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ուրեմն, հաշվում եմ՝ քրեական գործեր քննող դատավորների 74,3 տոկոսը նշանակվել են Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, ով այսօր Հանրապետության հրապարակից հայտարարում է, որ իբրև թե դատական մաֆիա է գործում, բոլոր դատավորներին պետք է դարձնել պաշտոնակատարներ և բարեվարքության ստուգումից հետո միայն նշանակել։
Այսինքն, ստացվում է, որ այդ «մաֆիան» իրականում ինքն է ստեղծել։ Մինչդեռ, հանուն արդարության, պետք է նշենք, որ այդ դատավորների մեծամասնությունը գերպրոֆեսիոնալներ են։ Ինչ է նշանակում, երբ տղամարդն իր քաղաքական նպատակահարմարություններում չունի սահմաններ, խաբում ու մոլորեցնում է անվերջ, և որքա՞ն կարելի է։
Սա ևս մեկ ազդակ է դատախազների, քննիչների ու դատավորների համար, որ ՀՀ գործող վարչապետը, հանուն աթոռի, հանուն քաղաքական շահերի, ունակ է ցանկացած «զոհաբերության», անխտիր, առանց որևէ բարոյական ու իրավական հիմքի։ Հետևություններ արե’ք հարգելիներս, այս անկայուն մարդու հետ օրեցօր ավելի է բարդանալու»:

