Բաժիններ՝

Թուրքիան ծայրաստիճան խոցելի է կիբեր հարձակումների առաջ

Թուրքական ընկերությունները շատ վատ են պաշտպանված կիբեր հարձակուներից։ Այս մասին հայտնի է դարձել «Vmware»-ի և «Forbes Insight»-ի համագործակցությամբ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքներից: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

ԵՄ տվյալների համաձայն՝ 2013-ից մինչ օրս կիբեր հարձակումները մեծ վնաս են հասցրել համաշխարհային տնտեսությանը, բայց չնայած դրան, Եվրոպայի, Միջին Ասիայի և Աֆրիկայի ընկերությունները սովորաբար ուշացած և անբավարար քայլեր են ձեռնարկում նման հարձակումները կանխելու համար։

Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ թուրքական ընկերությունների 67 տոկոսը պատրաստվում է հաջորդ տարի ավելի մեծ ֆինանսական ներդրումներ կատարել կիբեր անվտանգության ապահովման ոլորտում։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովումը հանգեցնում է զուտ ֆինանսական մեծ ներդրումների, իսկ ահա մարդկային գործոնը, ավելի պատրաստված մասնագետներ ունենալու խնդիրը մղվում է երկրորդ պլան:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների 73 տոկոսը համոզված է, որ Թուրքիայում անվտանգության լուծումները հիմնականում հնացած են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս