
ԱՄՆ-ը պատրաստ է որոշ զիջումերի գնալու, եթե ԿԺԴՀ-ում սառեցնեն սպառազինությունների ծրագիրը. Axios

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ երկկողմ բանակցությունների ժամանակ ԿԺԴՀ-ի իշխանությունները «լիովին սառեցնեն» իրենց զանգվածային ոչնչացման զենքի մշակման ծրագիրը, եւ պատրաստ է որոշակի զիջումների գնալու հանուն դրա: Այդ մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որը լրագրողների հետ անցկացրել է զրույց «ոչ մամուլի համար» ձեւաչափով:
Հատուկ ներկայացուցիչը, պորտալի կարծիքով՝ հասկանալ է տվել, որ «ցանկանում է Հյուսիսային Կորեայի հետ ավելի ճկուն լինել»՝ Վաշինգտոնի վարչակազմում ավելի կոշտ ուղեգծի կողմնակիցների համեմատությամբ: Բիգենի խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ չէ վերացնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե նրա իշխանությունները սառեցնեն սպառազինությունների մշակման՝ իրենց ծրագիրը, բայց կարող է գնալու այնպիսի զիջումների, ինչպիսիք են մարդասիրական օգնության տրամադրումը եւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի բարձրացումը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը երկու մայրաքաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: