ԱՄՆ իշխանությունները ցանկանում են բաժնեմասեր ձեռք բերել արհեստական բանականության խոշորագույն ընկերություններում. WSJ

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերություններում պետության կողմից բաժնեմասեր ձեռք բերելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal պարբերականը։

Նշվում է, որ այս գաղափարն անցյալ տարի ԱՄՆ վարչակազմին առաջարկել է արհեստական բանականության OpenAI ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը։

Նման քայլը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա մասնակցել արագորեն զարգացող տեխնոլոգիաներից ստացվող շահույթի բաշխմանը, արհեստական բանականության ընկերություններին կապահովի պաշտոնական հավանություն կարգավորող մարմինների կողմից, ինչպես նաև կարող է նվազեցնել հանրության շրջանում աճող մտահոգությունը արհեստական բանականության հեղափոխության տնտեսական հետևանքների վերաբերյալ՝ մի շարք պրոֆիլային ստարտափների բորսա դուրս գալու (IPO) նախապատրաստման ֆոնին։

Միաժամանակ, ինչպես ընդգծում է պարբերականը, նման գործընկերությունը ռիսկեր է պարունակում ամերիկյան կառավարության համար, քանի որ պետական բյուջեն կենթարկի արհեստական բանականության շուկայի բարձր տատանողականության ազդեցությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930