
Ռուսաստանն աջակցում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հաստատմանը

Ռուսաստանն աջակցում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությանը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, անշուշտ, աջակցում ենք այս ջանքերին։ Չի կարող ընդհանուր գոհունակություն չառաջացնել այն փաստը, որ արդեն Գազայում արձանագրվում է հրադադար։ Կարելի է ողջունել այդ բոլոր ջանքերը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում այս իրադարձությունը, և արդյոք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ կապակցությամբ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Պեսկովը կոչ է արել իրադարձությունը մեկնաբանելու համար սպասել մինչև համաձայնագրի ստորագրումը։
«Մենք հույս ունենք, որ, այնուամենայնիվ, այսօր ստորագրությունները կդրվեն, և կհետևեն գործողություններ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար», – ասել է նա։