Բաժիններ՝

Բոլիվիայում շուրջ 50 հազար մարդ է տուժել հեղեղումների պատճառով

Բոլիվիայում շուրջ 50 հազար մարդ է տուժել հեղեղումների եւ տեղատարափների պատճառով: Այդ մասին հայտնել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Կառլոս Բրուն:

«Շուրջ 50 հազար մարդ է տուժել եղանակային տարբեր երեւույթների՝ անձրեւների, հեղեղումների, գետերի վարարումների, կարկտահարության, ինչպես նաեւ ճանապարհների փլուզման պատճառով»,-նրա խոսքը մեջբերել է ABI գործակալությունը: Բրուն նշել է, որ առավել ծանր իրադրություն է ստեղծվել Բենիի եւ Տարիխի դեպարտամենտներում: Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ներգրավվել են զինվորականներ:

Բոլիվիայում առատ տեղումների պատճառով հայտարարված է վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ: Բոլիվիացի օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, անձրեւները կշարունակվեն առնվազն մինչեւ շաբաթվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728