
Կարեն Կարապետյանն այսօր մեկնում է. մեծ սպասելիքներ պետք չէ ակնկալել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնում է Ղազախստան։ Փետրվարի 1-2-ին Ալմաթիում կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցելու է նաեւ «Թվային օրակարգ․ գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին։ Պատվիրակության կազմը մեծ չի լինելու՝ վարչապետը, Վաչե Գաբրիելյանը, Շավարշ Քոչարյանը։
Նիստն անցկացվելու է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ։ Առանձնապես մեծ սպասելիքներ պետք չէ ակնկալել, հերթական նիստն է, որին, որպես անդամ երկիր, պարտավոր ենք մասնակցել։ Նշենք, որ Ղազախստանում այս օրերին աննախադեպ սառնամանիք է՝ մինչեւ -40 աստիճան։ Թեեւ Ալմաթիում մի փոքր տաք է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: