Բաժիններ՝

Դանիայի վարչապետին մեղադրել են կաշառք ստանալու մեջ

Դանիայում սկանդալ է բորբոքվում երկրի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի շուրջը, որը նվեր է ստացել իր ծանոթ նավատիրոջից, ինչը դանիական օրենքներով կարելի է դասակարգել որպես կաշառք: Ինչպես հունվարի 31-ին հայտնել է Jyllands-Posten թերթը, դանիացի նախկին պետական ծառայողը, որի անունը չի հայտնվում, ոստիկանությանը կառավարության ղեկավարի դեմ դիմում է տվել Դանիայի Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, որը բանտային պատիժ կամ խոշոր տուգանքներ է նախատեսում պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու համար։

Նշվում է, որ 2014 թվականին Ռասմուսենը, տակավին լինելով խորհրդարանի պատգամավոր, հրավեր է ստացել արձակուրդն անցկացնելու նավի սեփականատեր Յոն Անկեր Համենտեր Լարսենի քաղաքամերձ տանը: Այդ հնարավորությունից Ռասմուսենն օգտվել է միայն 2016 թվականին՝ արդեն զբաղեցնելով վարչապետի պաշտոնը (երկրորդ անգամ իր քաղաքական կարիերայում):

Հանգստի արժեքը գնահատվել է 10 հազար դանիական կրոն (1,7 հազար դոլար): Ինչպես հրատարակությանը պարզաբանել են Կոպենհագենի համալսարանի իրավունքի բնագավառի փորձագետները, նման նվերը միանգամայն համապատասխանում է կաշառքի դանիական սահմանմանը, նույնիսկ եթե նվիրատուն քաղաքական գործչից ի պատասխան ոչ մի կարգի ծառայություններ կամ արտոնություններ չի ստացել:

Իրադրությունը բարդացնում էայն հանգամանքը, որ Ռասմուսենը եւ Լարսենը չեն եղել հին ընկերներ, որոնք կարող էին արժեքավոր նվերներ փոխանակել: Նրանք ծանոթացել են սոսկ 2014 թվականին: Մյուս կողմից, Լարսենը համարվում է դանիացի ունեւոր գործարարների ոչ մեծ խմբի անդամ, որոնք մասնագիտացած են ձկնորսության ճյուղում եւ հայտնի են որպես «բաժնեմասերի արքաներ»: Հենց նրանց նավերին էբաժին ընկնում ձկան արդյունաբերական որսի՝ երկրում բաշխվող բոլոր քվոտաների զգալի մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս