
ԱՄՆ-ը երկարաձգեց երկրում սիրիացի փախստականների մնալու թույլտվությունը

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը 1,5 տարով երկարաձգել է երկրում մոտավորապես 7 հազար սիրիացի փախստականների մնալու թույլտվությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ խոսքը վերաբերում է այսպես կոչված «ժամանակավոր պաշտպանված կարգավիճակին», որը գործում է այն երկրներից ԱՄՆ փախած որոշ միգրանտների համար, որոնցում առկա են պատերազմական հակամարտություններ կամ այլ արտակարգ իրավիճակներ:
Նրանք, ովքեր այդ կարգավիճակն արդեն ունեն, պետք է վերագրանցվեն եւ աշխատանքի թույլտվությամբ Միացյալ Նահանգներում մնան մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP