
Թաիլանդում բռնագրավել են նախկին վարչապետի հաշիվներն ու ունեցվածքը.The Nation

Թաիլանդի իշխանությունները բռնագրավել են թագավորության նախկին վարչապետ (2011-ից մինչեւ 2014 թվականը) Յինգլակ Չինավաթի միլիոնավոր դոլարներ գնահատվող հաշիվներն ու ունեցվածքը, որը հայրենիքում հեռակա կարգով հինգ տարվա բանտարկության է դատապարտված անփութության համար: Այդ մասին հայտնել է The Nation թերթը՝ հղում անելով Չինավաթի փաստաբան Նոպադոն Լոաթհոնգին:
Նրա տվյալներով՝ Թաիլանդի արդարադատության նախարարությունը կալանք է դրել նախկին վարչապետի 13 բանկային հաշիվների վրա, որոնցում պահվում է ավելի քան 1 մլն բաթ (31,2 հազար դոլար): Առգրավված ակտիվների թվում են նաեւ Չինավաթի մոտավորապես 110 մլն բաթ (3,4 մլն դոլար) առանձնատունը՝ Բանգկոկում, տասից ավելի հողակտորներ եւ այլ ունեցվածք:
Ավելի վաղ Թաիլանդի կառավարությունը հատուկ որոշմամբ նախկին վարչապետի վրա ավելի քան 1 մլրդ դոլարի չափով տուգանք էր դրել բրնձի պետական ծրագիրն իրագործելիս թույլ տված անփութության համար:
Թաիլանդի ԱԳ նախարարության տվյալներով՝ ներկայում Յինգլակ Չինավաթը գտնվում է Լոնդոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: