
Չեյր Զորի մերձակայքում սիրիացի գեներալ է զոհվել ահաբեկիչների գրոհները դիմագրավելիս

Սիրիական բանակը հունվարի 31-ին հետ է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների գրոհները Դեյր Զոր նահանգային կենտրոնի (Դամասկոսից 420 կիլոմետր) շրջակայքում։
Ինչպես հայտնել է Shaam Times նորությունների պորտալը, ԻՊ-ի հրոսակախմբերը փորձել են գրավել իրենց կորցրած դիրքերը Սիրիական անապատի Էլ Քուրիա եւ Մզար Այն Ալի օազիսներում: Ահաբեկիչների դեմ գործողության ընթացքում զոհվել է 67-րդ զրահատանկային բրիգադի շտաբի պետ գեներալ Խալիլ Մահֆուզը:
Կառավարական զորքերը Դեյր Զորի նահանգի մեծ մասն ահաբեկիչներից մաքրել են անցյալ տարվա նոյեմբերի սկզբին, սակայն Եփրատի արեւմտյան ափի Մեյադինի եւ Բու Քեմալի շրջաններ են շարունակում ներթափանցել ԻՊ-ի փրկված հրոսակախմբերը, որոնք հարձակվում են բանակային ուղեկալների եւ ճամբարների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: