
Կանադայի խորհրդարանը երկրի օրհներգի տեքստը «գենդերային տեսակետից չեզոք» է դարձրել

Կանադայի Սենատը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն ազգային օրհներգի տեքստում կկատարվեն «գենդերային տեսակետից չեզոք» փոփոխություններ: Այդ մասին հաղորդվում է վերին պալատի Twitter-ում:
Օրհներգի տեքստում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը ներկայացրել է Լիբերալ կուսակցությունից խորհրդարանական Մորիլ Բելանժեն: 2016 թվականին դրան հավանություն է տվել Համայնքների պալատը:
«C-210 օրինագիծն ազգային օրհներգի անգլերեն տարբերակը գենդերային տեսակետից չեզոք կդարձնի այն բանի շնորհիվ, որ օրհներգի մասին օրենքում կմտցվեն փոփոխություններ եւ «որդիների»(thy sons) բառերը կփոխարինվեն «մեզ»(of us) բառերով»,- ասված է հաղորդագրության մեջ: