
10-ից ավելի մարդ է զոհվել Ճապոնիայի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհի հետևանքով

Ճապոնիայի Սապպորո քաղաքի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհը խլել է նրա 16 կենվորներից 11-ի կյանքը: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Միջադեպի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է եռահարկ այրվող շենքից դուրբս բերել հինգ մարդու: Զոհվածներից ութը տղամարդիկ են:
Աղետյալ տանն աննշան վարձի դիմաց ապրում էին ծերեր:
Հրդեհի բռնկման պատճառների մասին չի նշվում, սկսվել է հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` REUTERS