Կոնվերս Բանկը Best Mobile Banking App Consumer Armenia մրցանակակիրն է ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի World’s Best Digital Bank & AI Awards Ceremony 2025-ի մրցանակակիրն է: Բանկը լավագույնն է ճանաչվել Best Mobile Banking App Consumer Armenia անվանակարգում:

Մրցանակը Բանկին է շնորհվել Converse Mobile-ի զարգացման, հաճախորդներին առաջարկվող ֆինանսական գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ շարունակական, արդյունավետ քայլերի համար:

«Converse Mobile հավելվածի զարգացման հիմքում հաճախորդի հետ փոխադարձ հարգանքն է ու վստահությունը:

Մենք անցել ենք բավականին երկար ճանապարհ՝ ճանաչելու համար հաճախորդներին, բացահայտելու նրանց կարիքները և առաջարկելու համար լավագույն լուծումները: Արդյունքում, Converse Mobile օգտատերերին առաջարկեցինք անհատականացված փորձառությամբ առաջին բանկային հավելվածը Հայաստանում։

Կարդացեք նաև

Անհատականացված բանկինգը ոչ միայն ապահովում է առավելագույն հարմարավետություն անվտանգ թվային միջավայրում, այլև թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները և ավելի վստահ զգալ ֆինանսական որոշումներ կայացնելիս»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

Հավելվածի զարգացման ուղղությամբ քայլերը շարունակական են լինելու: Թիմի ուշադրությունն առաջիկա ամիսներին կենտրոնացած է լինելու UX-ի ԱԲ-անհատականացման և C360 փաթեթների ընդլայնման վրա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս