 
                        Իսրայելի զինուժը սկսել է պատրաստվել Գազայի հատվածում համաձայնեցված սահմաններով նահանջելուն
 
                                    Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է իր ստորաբաժանումները հետ քաշել Գազայի հատվածում նախապես համաձայնեցված հատվածներից: Այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ի ալիքը։
«Իսրայելի պաշտպանության բանակն սկսել է պատրաստվել համաձայնագրի կատարմանը քաղաքական ղեկավարության հրահանգներին և օպերատիվ իրավիճակին համապատասխան։ Այս գործընթացի շրջանակներում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ և մարտական արձանագրություններ համաձայնեցված սահմաններով արագ նահանջելու համար», – հայտարարել է բանակը։
Միաժամանակ, զինվորականները հաղորդել են անկլավում զորակազմի տեղակայումը շարունակելու և օպերատիվ իրավիճակի ցանկացած փոփոխության պատրաստ լինելու մասին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        