
Chevron-ը և Total-ը նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել Մեքսիկական ծոցում

Ամերիկյան Chevron-ը եւ ֆրանսիական Total-ը նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել Մեքսիկական ծոցի ամերիկյան մասում: Այդ մասի հայտնել է Chevron-ը: Նավթի պաշարները կորպորացիայի կողմից հայտնաբերվել են Ballymore կառուցվածքում, Blind Faith պլատֆորմից մոտավորապես 4,8 կիլոմետր հեռավորության եւ գրեթե 2 կիլոմետր խորության վրա:
Նավթահորի երկարությունը 8,9 կիլոմետր է: «Այս հայտնագործությունը էականորեն լրացնում է մեր պորտֆոլիոն, մանավանդ դրա չափի, որակի եւ ենթակառուցվածքի մոտիկ լինելու հաշվառմամբ»,-հաղորդագրությունում մեջբերված է Chevron North America Exploration and Production-ի նախագահ Ջեֆ Շելենբերգերի խոսքը: Chevron-ը նախագծի օպերատորն է՝ 60 տոկոս բաժնեմասով, նրա գործընկերոջ՝ Total-ի բաժնեմասը 40 տոկոս է, հաղորդել է ՌԻԱ Նոոստին: