
Արմեն Սարգսյանը կրկին կմեկնի արտերկիր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ եւ՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն:
Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան Հայաստան: Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը եւս երեք օրով մեկնելու է արտերկիր»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: