
Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան. «ՀԺ»

Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Ուկրաինայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քայլի վերաբերյալ ասել էր, որ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է՝ սատարել ահաբեկչությանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որքանո՞վ է Ռուսաստանի այդ քայլն ազնիվ, ԱՀ նախագահի խոսնակն ասաց, որ մենք պետք է խնդրի հետ կապված ամեն ինչ հաշվի առնենք.
«Մենք դեմ ենք, որ նույնիսկ «ռագադկա» վաճառեն Ադրբեջանին՝ այդ թվում Ռուսաստանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: