 
                        Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու բանաձևերը
 
                                    Եվրախորհրդարանի պատգանավորները մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու երկու բանաձևերը։ Դրանցում ֆոն դեր Լայենին քննադատում էին կառավարման ոճի և որոշ որոշումների համար, ինչպես նաև նրանից պահանջում էին վայր դնել լիազորությունները։ Որպեսզի բանաձևերն անցնեին, հարկավոր էր պատգամավորների մեծամասնության մասնակցությունը քվեարկությանը և քվեարկած ձայների 2/3-ը։ Սակայն անհրաժեշտ քանակությամբ քվեներ երկու բանաձևերն էլ չեն ստացել։
Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ Ստրասբուրգում: Նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:
Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ նախորդ անվստահության քվեարկությունը Եխ-ում տեղի էր ունեցել հուլիսի 10-ին։ Այն ժամանակ ևս բանաձևը մերժվել էր։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        