ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավական դիրքորոշումներ է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն օգոստոսի 8-ին այցելել են Թբիլիսիի արվարձանի Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատուն եւ ծաղիկներ դրել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին:
Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի կողմից սահմանը հատող մեքենաները խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում։
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը խոստովանել է, որ կրակել է իր տան վրա գրոհած հատուկ ջոկատի մարտիկների վրա:
Նժդեհն ասում էր՝ հայի ներքին տականքն արտաքին թշնամուց վտանգավոր է: Մենք մեծապես տուժել ենք մեր մեջ ապրող ապազգային տեսակի պատճառով: Այսօր իշխանական ագիտպրոպը հերթական անգամ թիրախավորել է Արցախի հերոսներին՝ այս անգամ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/:
Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Քեբրոն քաղաքից հյուսիս ընկած շրջանում, օգոստոսի 8-ին իսրայելացի զինծառայողի մարմին են գտել՝ խոցովի վերքերով:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ այցելող անձանց նախազգուշացնում է առավելագույն զգուշություն հանդես բերելու անհրաժեշտության մասին՝ այդ երկրում բռնության բարձր մակարդակի եւ զանգվածային գնդակահարությունների հաճախացած դեպքերի առնչությամբ:
BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չեմ վերաբերվում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնսկ տեականորեն չէր կարող լինել, հետևաբար հարկ չեմ համարում անդրառնալ այս հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել ևս վերլուծել դրանք:
Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողության հետեւանքով տուժածների թիվը հասել է 48-ի:
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դեռ նոր-նոր պետք է սկսի իր գործառույթների կատարումը, սակայն ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին ամիսներ առաջ արդեն իսկ ինչ-որ մարդիկ սկսել են հարցաքննել, և հայտնի չէ՝ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ հրահանգով են գործել, ի՞նչ նպատակով և հարուցված ո՞ր քրեական գործի շրջանակներում:
Իրաքի խորհրդարանի (Ներկայացուցիչների խորհրդի) պատգամավոր Քազիմ աս Սայադին հանդես է եկել առաջարկությամբ՝ դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ այժմ գործող խորհրդարանականներին:
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»:
«Կրկին խոսում էր օտարերկրյա գործակալների մասին… այդ ուժերին ինքն իր շրջապատում կամ, կներեք, հայելու մեջ պիտի փնտրի՝ արտասահմանյան ազդեցություն ունեցող, այնտեղից կառավարվող և այնտեղի ծրագրերն իրականացնող»:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք նման առաջարկով պատրաստվում է դիմել վարչապետին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ ֆեյսբուքյան հրապարակումն արդեն համարում եմ դիմում վարչապետին»:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին:
«Երբ Վերածննդի հրապարակում հայտարարվում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, պարզվում է, որ հետո ամեն ինչ պետք է Արտգործնախարարությունը սրբագրի, բա հիմա ո՞ւր մնաց այդ ներառականը, դա քննարկա՞ծ էր…»:
Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի մեջ մտավ Գերմանիայի կողմից՝ ընդդեմ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի քանի այլ երկրների:
«Հաշվի առնենք, որ բավականին կարևոր մի դեպքի հետ գործ ունենք՝ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան նախատեսում է Արցախի համար տրամադրվող ֆինանսական միջոցները կրճատել»:
Բրիտանական BBC-իի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել «Ո՞վ 2008թ. ցուցարարներին գնդակահարեց Երևանում։ Քննությունը մատնանշում է Արցախից բերված ջոկատի» վերնագրով։ Ինքը՝ հոդվածի վերնագիրը, հստակ մատնանշում է գլխավոր թիրախը՝ Արցախը, և հայ հասարակության մեջ բաժանում մտցնելու հստակ նպատակը՝ սուտ տեղեկություններ տարածելու եղանակով։
Թատրոնի և կինոյի ռուս դերասան, 83-ամյա Վալենտին Գաֆտը հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղի կաթվածով:
«Ստամբուլյան կոնվենցիայի մասին այնքան է խոսվել ու այնքան հանգամանալից մեկնաբանություններ են տրվել, որ այլևս նոր պարզաբանումներ պահանջելը հետապնդում է ակնհայտ արհեստական թեժ բանավեճի մթնոլորտ պահպանելու անթաքույց նկրտումներ՝ թե իբր դեռ վիճահարույց խնդիրներ կան, թե իբր դեռ այնքան էլ միանշանակ չէ և այլն:
BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից: Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը, որը վերաբերում էր իրեն և իր հասցեին «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ կային, ասաց գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):
Հեքիաթ է, չկա նման բան. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), անդրադառնալով BBC-ի ռուսական ծառայության՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակմանը։
Երեկ լուր տարածվեց, որ Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթերը դեպի Գյումրի: Այդ մասին գործակալությանը հայտնել էր ավիաընկերությունում իրենց աղբյուրը, որի անունը չի նշվում: Նրա խոսքով՝ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլցավորման հետ:
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ նման փաստաթղթի մասին հայտարարելով՝ Փաշինյանն ինչ-որ չափով նպատակ ունի ցույց տալու, որ իր թիմի գործողության դանդաղկոտությունը պատճառաբանված էր ստացած վատ ժառանգությամբ.
Հնդկաստանը նոտա է ուղարկել Պակիստանին հնդիկ դիվանագետների լիակատար անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին հակահնդկական զանգվածային ելույթների ֆոնին, որոնք երկրում սկսվել են այն բանից հետո, երբ Նյու Դելին որոշեց չեղարկել Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 7-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: