
Վենեսուելայի կառավարությունը հրաժարվեց մասնակցել ընդդիմության հետ բանակցությունների նոր փուլին

Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց: Օգոստոսի 7-ին համապատասխան փաստաթուղթն իր Twitter-ում հրապարակել է Բոլիվարյան Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության բանակցությունները նախաձեռնվել են մայիսին Նորվեգիայի միջնորդությամբ եւ շարունակվել հուլիսին կարիբյան Բարբադոս կղզում:
«Չնայած այն բանին, որ ընդդիմության պատվիրակությունը, որը նշանակել է (ընդդիմության առաջնորդ) Խուան Գուայդոն, արդեն գտնվում է Բարբադոսում բանակցություններին մասնակցելու համար, որոնք պլանավորված էին այս շաբաթ, (Վենեսուելայի) նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է ընդունել չուղարկել իր պատվիրակությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշված է, որ հրաժարման պատճառը «Վենեսուելայի նկատմամբ վտանգավոր եւ կոպիտ ագրեսիան է (ԱՄՆ-ի նախագահ) Թրամփի վարչակազմի կողմից, որին աջակցում է Բոլիվարյան Հանրապետության ընդդիմությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: