
«Իմ կողմնակիցների մոտ զենք չի եղել, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ». Ալմազբեկ Աթամբաև

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը խոստովանել է, որ կրակել է իր տան վրա գրոհած հատուկ ջոկատի մարտիկների վրա: Օգոստոսի 8-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին:
«Իմ կողմնակիցների մոտ զենք չի եղել, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ»,- ասել է նա: Սակայն ընդսմին Աթամբաեւը հավաստիացրել է, որ ինքը «ջանացել է չդիպչել» մարդկանց: Նրա խոսքով՝ ինքը նաեւ պատրաստ է աջակցել գրոհի ժամանակ իր կողմնակիցների կողմից ձերբակալված՝ «Ալֆա» հատուկ ստորաբաժանման մարտիկների ազատմանը, որոնք այժմ պահպանության տակ գտնվում են նախկին նախագահի տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: