«Աթամբաևը կոպտորեն խախտել է Սահմանադրությունը». Ղրղզստանի նախագահ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը: Այդ մասին օգոստոսի 8-ին Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում։
«Աթամբաեւը կոպտորեն ոտնահարել է Ղրղզստանի Հանրապետության FՖFFF Սահմանադրությունն ու օրենքները»,- նախագահի խոսքը մեջբերեFլ է նրա մամուլի ծառայությունը: Ժեենբեկովն անհրաժեշտ է համարել «անհետաձգելի միջոցներ» ձեռնարկել երկրում օրինականությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
«Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Օրոզբեկ Օպումբաեւը, ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիեւը, գլխավոր դատախազ Օթուրբեկ Ջամշիտովը տեղեկատվություն են ներկայացրել ստեղծված իրադրության մասին: Նիստի արդյունքներով ընդունվել է համապատասխան որոշում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:Ф



