Դերասան Վալենտին Գաֆտը տեղափոխվել է հիվանդանոց
Թատրոնի և կինոյի ռուս դերասան, 83-ամյա Վալենտին Գաֆտը հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղի կաթվածով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, դերասանի ինքնազգացողությունը վատացել է շուրջ մեկ շաբաթ առաջ և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այժմ Գաֆտի վիճակը կայունացել է, նա գտնվում է նյարդաբանության բաժանմունքում:
Դերասանի գործընկեր և ընկեր Սաիդ Բագովը պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ին, որ Գաֆտն իսկապես գտնվում է հիվանդանոցում, սակայն արդեն իրեն լավ է զգում: Լուրը հաստատել է նաև դերասանի կինը՝ Օլգա Օստրոումովան:
«Վալենտին Իսոսիֆովիչը հիվանդանոցում է, վիճակը կայուն է, սակայն դեռևս շուտ է դուրս գրվելու համար»,- ասել է կինը:
Գաֆտը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 2-ին: 1984 թվականին Գաֆտին շնորհվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում: