«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնում էընդհատակյա ցանցն Իրաքում եւ Սիրիայում:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությանը:
«Աշխարհի բժիշկներ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցները կոչ են արել կապարի առկայությունն ստուգելու համար արյան անալիզ վերցնել Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում գտնվող բոլոր կրթական հիմնարկությունների աշակերտներից, տաճար, որտեղ ապրիլի 15-ին հրդեհ տեղի ունեցավ:
«Այս հայտարարությունը կարող է տապալել բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում։ ԼՂ հակամարտությունն այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, ԼՂ հակամարտությունը միջազգայնացված հակամարտություն է, իրադարձությունների զարգացմանը հետևում են ոչ միայն Երևանում ու Բաքվում, այլև Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում և այլն։ Ո՞ւմ աչքերին է թոզ փչում»։
Թուրքական «BAYKAR» մեքենաշինական ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելչուք Բայրաքթարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Թուրքիայի «ազգային առաջին թռչող մեքենայի» նախատիպը:
«Պարոն Փաշինյանն իշխանության գալուց հետո առաջ էր տանում այն թեզը, որ Արցախն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը և ինքը պետք է մասնակցի բանակցություններին: Հիմա եթե ինքը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, նշանակում է՝ Հայաստանն է որոշելու իր փոխարեն: Հիմա ո՞ւր մնաց իր թեզը»:
ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։
«Հիմա այս փաստաթուղթն առաջ են քաշել, քանի որ օրակարգում դատարկություն էր տիրում։ Հաջորդ պատճառն այն է, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ խոստումներ են տվել, հիմա եկել է պատասխան պահանջելու ժամանակը, և այս փաստաթղթով վարչապետը փորձում է պատասխանը հետաձգել»։
«Ես չեմ կարծում, որ ինքն ունի որոշակի քաղաքականություն, տարածաշրջանի վերլուծություն: Լավ բան է ասում՝ մենք բոլորս ողջունում ենք և այդ ձևով ենք մտածում, բայց երբ պետության ղեկավարն ինչ-որ բան է ասում, պետք է հիմնավորումներ ունենա»:
Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին։
«Ճիշտ չէ, այս ամենը վերցնել և միանգամից գնահատել, քանի որ նույն վարչապետն ասաց, որ մենք շատ հարցերում պետք է կարողանանք հասնել կոնսենսուսի, իսկ կոնսենսուսի հասնում են միայն երկխոսությամբ։ Այնպես որ՝ բոլոր այդ ներկայացված երազանքները, տեսլականները, թվերը, ապագայում պետք է միտված լինեն ձևավորելու երկխոսության հնարավորություն»։
Բացառված չէ, որ նման արհեստական զեկույցի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է ՀՀ ներքաղաքական դաշտում ապահովել հերթական քաղաքական քաոսը, որպեսզի քաղաքական ուժերի միջև որևէ լուրջ կոնսոլիդացիա տեղի չունենա, և այդ ուժերը, հիշելով երբևէ գոյություն ունեցած տարաձայնություններն ու քաղաքական հակադրությունները, խուսափեն քաղաքական լուրջ հայտ ներկայացնելուց:
Չինաստանը ֆինանսական մանիպուլյատոր ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցնցումների կհանգեցնի ֆինանսական շուկայում եւ արգելք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար:
Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները:
Պետական վերահսկողական ծառայությունում հաստատում են լուրերը, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկին՝ Արթուր Նահապետյանին, նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար:
Անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի: Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն, բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում:
Շինարարները բեռնատարով մահացու վրաերթի են ենթարկել ֆրանսիական Սին կոմունայի (Վարի դեպարտամենտ, երկրի հարավ) քաղաքագլուխ Ժան-Մատիե Միշելին այն բանից հետո, երբ պաշտոնյան նրանց խնդրել է վերցնել ճամփեզրին անօրինականորեն թափված շինարարական աղբը:
Եվրամիությունը Թուրքիայում գտնվող փախստականների աջակցության ծրագրին ֆինանսական օգնություն է ցուցաբերել:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԳՆ-ն այն որակել է որպես ագրեսիվ, որն ակնհայտ հակասում է երկար տարիներ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ձգվող բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում արված քննարկումներին։
Ըստ էության, 4-5 անգամ «Միացում» գոռալը բանակցային գործընթացում տակտիկական փոփոխություն է ենթադրում, նաև ինչ-որ առումով Ադրբեջանի համար լեգիտիմ հիմք է ստեղծում՝ ռազմական գործողություններ սկսելու համար:
Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգի Բասուտե գյուղում թուրքական բանակի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր և Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» (սիրիական ընդդիմադիր զինված խ,բավորում) 2 զինյալ:
Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը դենգե տենդի համաճարակ է հայտարարել զոհերի վիթխարի քանակի պատճառով:
Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ:
Հնդկաստանում օգոստոսի 6-ին առնվազն ինն աշակերտ է զոհվել, եւս երեքը լուրջ վնասվածքներ ստացել Ութարաքանդի հյուսիսային նահանգում դպրոցական ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով:
«Ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի: Իմաստությունը հաղթելու է. Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք, ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Այսօր ես ուզում եմ Արցախի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` սկսել քայլեր ձեռնարկել, նստել սեղանի շուրջ, և այն բոլոր տարաձայնությունները, որոնք կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով»:
Իրանում օգոստոսի 6-ին ներկայացրել են սեփական արտադրության կառավարվող բարձրճշգրիտ հրիռների եւ բարձրճշգրիտ հրթիռների նոր մոդելներ:
Կվիշխեթիում (Խաշուրիի մունիցիպալիտետ) կառուցող երկաթուղային թունելի շուրջ 70 շինարարներ (թունելը միացնում է Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը) փակել են թունելի մուտքը՝ ամբողջությամբ կանգնեցնելով աշխատանքային գործընթացը:
Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին:
Իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները հայտատարեցին՝ այլևս նման ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն և կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության և ծնելիության բում: Բնակչության թիվն էլ ինքնաբերաբար՝ թռիչքային կաճի: