Բաժիններ՝

Նյու Դելին կոչ է արել Իսլամաբադին՝ ապահովել հնդիկ դիվանագետների անվտանգությունը

Հնդկաստանը նոտա է ուղարկել Պակիստանին հնդիկ դիվանագետների լիակատար անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին հակահնդկական զանգվածային ելույթների ֆոնին, որոնք երկրում սկսվել են այն բանից հետո, երբ Նյու Դելին որոշեց չեղարկել Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը: Այդ մասին հայտնել է Asian Age թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ըստ այդ տեղեկատվության՝ Հնդկաստանն անհանգստացած է Պակիստանի իշխանությունների եւ ԶԼՄ-ների բացասական արձագանքից, ինչպես նաեւ հակահնդկական կարգախոսների ներքո բողոքներից, որոնք տեղի են ունեցել երկրի մի շարք շրջաններում:

Նյու Դելիում չեն բացառում ակցիաները դիվանագիտական ներակայացուցչության եւ ու նրա աշխատակիցների դեմ: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար: Հատուկ կոմիտեն բաղկացած կլինի յոթ անդամից, որոնց թվում են՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարր Շահ Մեհմուդ Կուրեշին, Պակիստանի գլխավոր դատախազ Անվար Մանսուր Խանը, արտաքին գործերի առաջին փոխնախարար Սոխայիլ Մահմուդը, կրոնի հարցերով հատուկ դեպանորդ Ահմեդ Սուֆին, ինչպես նաեւ Միացյալ հետախուզական վարչության տնօրեն Ֆայիզ Համիդը, Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի ռազմական գործողությունների վարչության պետ Նաուման Զաքարիան եւ Հասարակայնության հետ կապերի միացյալ ծառայության տնօրեն Ասիֆ Գաֆուրը: Կոմիտեն պետք է հանձնարարականներ տա հնդկական Քաշմիրի օկուպացման հետ կապված վերջին իրադրձություններին իրավական, քաղաքական ու դիվանագիական պատասխան ձեւակերպելու համար:

Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում: Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան նախօրյակին հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը: Ինչպես խորհրդարանում հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի եւ Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս