Հորդանանի արևմտյան ափին իսրայելացի զինվորի մարմին են գտել՝ խոցովի վերքերով
Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Քեբրոն քաղաքից հյուսիս ընկած շրջանում, օգոստոսի 8-ին իսրայելացի զինծառայողի մարմին են գտել՝ խոցովի վերքերով: Այդ մասին հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը:
«Այսօր վաղ առավոտյան խոցովի վերքերով զինվորի մարմին Է հայտնաբերվել Քեբրոնից (խոշոր քաղաք Արեւմտյան ափին) հյուսիս գտնվող բնակավայրի մերձակայքում: Զինվորը իեշիվայի (հրեական կրոնական ուսումնարան) սովորող Էր»,- ասված Է զինվորականների տարածած հայտարարության մեջ: «Իսրայելի բանակի զինծառայողներն Ընդհանուր անվտանգության ծառայության եւ ոստիկանության օգնությամբ սանրում են տեղանքը»,- հավելել են մամուլի ծառյությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



