«Հրահրված բարձր էմոցիոնալ ֆոնի պարագայում հանրությունը տևական ժամանակ տարված է լինում տեսարաններով, մոռանալով, այսպես ասած, հացի մասին։ Սա բավական հայտնի տեխնոլոգիա է, և այնպես չէ, որ միայն Հայաստանում է կիրառվում, ուղղակի ցավալին այն է, որ դրա վրա դրված խաղադրույքները բավական մեծ են…»։
«Կարևոր է նաև, որ հրավերքն անում է Հայաստանը, որը եղել է Իրանը ԵԱՏՄ-ին կապելու նախաձեռնության հեղինակը և նպաստել է այս համաձայնագրի վավերացմանը, նպաստելով զուգահեռաբար ԵԱՏՄ կայացմանը՝ որպես տնտեսական կառույց»,- ասաց վերլուծաբանը։
Վրաստանում 2019 թվականի սկզբից մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) է հայտնաբերվել 369 մարդու մոտ, ընդամենը երկրում գրանցված է ավելի քան 7,8 հազար ՄԻԱՎ-ախտահարված:
Նրա խոսքով, որքան էլ վարչապետը խոսի, որ մինչև 2050 թվականը բոլորը լավ են ապրելու, այդուհանդերձ հանրությանը չի համոզելու, քանի որ բոլորն էլ ցանկանում են այսօր լավ ապրել, այլ ոչ թե 31 տարի հետո։
Ճապոնիայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 4-ը 57 մարդ է մահացել տապի պատճառով, հոսպիտալացում է պահանջվել 18 հազար 347 հոգու, որոնք տառապում էին տապից եւ դրանով պայմանավորված առողջական խնդիրներից:
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում մուսսոնի զոհերի թիվը հասել է 35-ի:
Չինաստանի արևելքում պատուհասած «Լեկիմա» թայֆունի պատճառով մահացել է առնվազն 13 մարդ, իսկ 16-ն անհետ կորել են:
Հոնկոնգի ոստիկանությունը քաղաքում կրկին ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Վերջերս հայ-ռուսական հարաբերություններում հետաքրքիր միտում է նկատվում: Գլոբալ առումով ամեն ինչ դեռ լավ է՝ ամենաբարձր մակարդակով հնչեցվող բարեկամության հավաստիացումներ, Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ աշխատանքներին, սերտ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն, հայ սակրավորները և բժիշկները գտնվում են Սիրիայում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ նամակ է ստացել Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, որում վերջինս առաջարկել է իրեն հանդիպում անցկացնել այն բանից հետո, ինչ կավարտվեն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմական ուսումնավարժանքները:
Մանվել Գրիգորյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն որոշում է կայացրել անհապաղ միջոցառումներ կիրառել՝ Մ. Գրիգորյանի համապատասխան բուժում ստանալու հետ կապված։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն:
Իրանի հարավ-արևելյան նահանգներում ավազային փոթորկի պատճառով առաջացրած բարդացումների հետևանքով շուրջ 465 մարդ օգնության համար դիմել է բուժհաստատություններ:
Ֆրանսիայում ուժեղ ամպրոպների ու քամու պատճառով օգոստոսի 10-ին ավելի քան 15 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
«Ուշագրավ է, որ հրաժարական ներկայացրած դատավորը շարունակելու է ստանալ աշխատավարձ, ինչը կարելի է ասոցիացնել այլընտրանքային կաշառքի հետ, որը կունենա իրավական հիմք»։
Կոպենհագենի կենտրոնից ոչ հեռու՝ ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել: Պայթյունից տուժածներ չեն եղել:
Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։
Մյանմայի հարավ-արևելյան Մոն նահանգում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։
Հունաստանի մի շարք շրջաններում հայտարարվել է հրդեհավտանգ ամենաբարձր՝ հինգերորդ աստիճան՝ կապված 40 աստիճան ջերմության և ուժեղ քամու հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Եմենում շարունակվող հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները:
Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը:
Որպեսզի այդ նույնը կրկնել 30 տարի անդադար, ավելի քան գերմարդկային ջանքեր են պետք։ Օրինակ, ամեն տարի Հայաստանում պետք է կառուցվի Վանաձորի չափ մի քաղաք (ընդ որում ավելի բարեկարգ), և այնտեղ ներգաղթող բնակչությունը ապահովվի որակյալ աշխատանքով։ Սա մոտավորապես 10-12 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախս է պահանջելու ամեն տարի, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն հիմա 3 միլիարդ դոլար է, ու չի բավականացնում բազմաթիվ օրհասական կարիքների համար։
Իմ կողմից հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնելուց հետո, ինչպես և սպասվում էր, Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։
Հնդկաստանի Բիհարի նահանգի Մուզաֆարփուր քաղաքի բնակիչներից մեկը պատմել է առեղծվածային հիվանդության մասին, որի պատճառով նրա որովայնը փքվել է՝ հասնելով անոմալ չափերի:
Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Open Arms իսպանական փրկարարական նավի վրա գտնվող 121 մարդկանց, նավ, որն արդեն ութերորդ օրն է՝ դրեյֆում է Կենտրոնական Միջերկրականում, եւ որին մինչ այժմ հրաժարվում է ընդունել որեւէ պետություն։
«Անընդհատ անկայունություն է տարածում իր կոչերով, հայտարարություններով, ստեղծում է սկանդալներ, այնուհետև այդ սկանդալները որտե՞ղ է քողարկում, նոր սկանդալների տակ, անընդհատ թեմաները փոխելով, որովհետև երբ հասարակությունը սկսում է ընդվզել, հարցադրումներ անել, նա անընդհատ թեմաները փոխում է»։
«Բոլոր այն մարդիկ, որոնք կապված են Ազգային անվտանգության հետ, շատ լավ պատկերացում ունեն՝ ոնց է դա հայտնվել BBC-ի, այն էլ՝ ռուսալեզու խմբագրության ձեռքում»:
Արցախի քաղաքական օրակարգը, չնայած ամռան արձակուրդային շրջանին, ներկայումս բավականին խառը ներկապնակ ունի և բնավ պակաս չէ ինտրիգներով ու համակարգային լուրջ զարգացումներով։
Անցած օրվա ընթացքում ավելի քան 2 հազար սիրիացի փախստական է վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: