Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալել են
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղի է ունեցել հրաձգություն և ուժայինները նրան ինչ-որ տեղ են տարել:
«Հրաձգություն սկսվեց, նրան բռնեցին հենց սկզբից և ինչ-որ տեղ տարան»,- այս մասին հայտնել են Աթամբաևի կողմնակիցները:
Նշվում է, որ նրանց և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 հոգի վիրավորվել է:
Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևն, իր հերթին, հայտարարել է, որ ուժայինները նրան չեն թողնում անցնել անցակետով և ինքը տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում իր պաշտպանյալը:
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական հանձնաժողովից հայտնել են, որ Աթամբաևի ձերբակալմանն ուղղված հատուկ գործողություններն իրականացրել են գերատեսչության հատուկ ջոկատայինները:
ԶԼՄ-ները դեպքի վայրից հայտնում են, որ Աթամբաևի տան մոտակա մայրուղու վրա այրվող անվադողեր, լքված ավտոմեքենա և քարեր կան: Կրակոցներ են լսվել, լուսաաղմուկային նռնակներ են պայթում:
Աթամբաևի ձերբակալության պատճառ է նշվում այն, որ նա երեք անգամ հրաժարվել է որպես վկա հարցաքննության ներկայանալ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման գործով: Նախկին նախագահն անտեսել է բոլոր ծանուցումներն ու հայտարարել, որ անգամ «իր ձեռքը չի վերցնի դրանք»: Իսկ հարցերին առաջարկել է պատասխանել հեռակա կարգով՝ գրավոր տեսքով:
Աթամբաևը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին: