Ղրղզստանում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի, չնայած Աթամբաևի նստավայրի վրա ձեռնարկված գրոհին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա:
Այդ մասին Ինտերֆաքս»-ին հայտարարել է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիեւը: Նրա տվյալներով՝ պլանները չեն փոխվում, մասնակից երկրների պատվիրակությունները պետք է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով:
Պաշտոնական պատվիրակություների ժամանումը սպասվում է օգոստոսի 8-ին, նիստը պլանավորված է օգոստոսի 9-ին: Օգոստոսի 8-9-ը Չոլպոն-Աթայում, ինչպես սպասվում է, կկայանա ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը: Ակնկալվում է, որ Ղրէզստան կժամանեն ինտեգրացիոն միության բոլոր երկրների կառավարությունների ղեկավարները:



