Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայության հրապարակմանը՝ կապված Սամվել Կարապետյանի հետ:
Թուրքական «Յավուզ» նավը սկսել է հորատման աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելյան շրջաններում:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ի հավելումն ՄԻԵԴ ևս մեկ բողոք ներկայացնելու և արագ կոմունիկացիայի խնդրի, քանի որ ժամանակի ընթացքում խախտումների ծավալը և խորությունն ավելի է մեծացել, դիտարկումն են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը։
«Օրինակ` լինում են դեպքեր, երբ օրենքն է ինչ-ինչ կարգավորումներ նախատեսել, որը ՄԻԵԴ-ի կողմից հետագայում ճանաչվել է կոնվենցիային հակասող: Նման պարագայում դատավորը որևէ հնարավորություն չուներ այլ որոշում կամ վճիռ կայացնելու համար»,- ասաց Քոչարյանը:
Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործում որևէ գործողություն չիրականացնելու պատճառներից մեկը հիպոթետիկ ձևով կարող է լինել կասեցված վարույթի վարկածը, քանի որ որոշումներից մեկը վերաբերում էր որոշման կասեցմանը, որի օրինականությունը Վճռաբեկ դատարանը դեռ չի պարզել։
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ:
Թուրքիայի Էդիրնե նահանգի բանտում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար սոցիալական ցանցերում սկսվել է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան:
Ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը, ով մեկ տարի առաջ Սփյուռքի նախարարությունում պաշտոն էր ստացել, ազատվել է աշխատանքից:
Առնվազն 18 մարդ է զոհվել այն պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 7-ի առավոտյան որոտացել է Քաբուլի արեւմտյան մասում գտնվող ոստիկանական տեղամասի տարածքում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հանդիպումն անտեսում է Վրաստանի ինքնիշխանությունը:
«Գոնե մեկ վկա դա պետք է հաստատի։ Պնդում եմ՝ մեզ ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է, ասեմ ավելին, եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ»։
Բրիտանական Middle East Eye պարբերականը հաղորդում է, որ իրենց մոտ է հայտնվել Միացյալ արաբական Էմիրությունների քաղաքագիտական հարցերով զբաղվող կենտրոնի փորձագետների պատրաստած գաղտնի զեկույցի պատճենը, որտեղ հետաքրքարական տեղեկություններ կան Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին։
Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան օգոստոսի 7-ին դատապարտել է Քաբուլի արեւմուտքում ոստիկանական տեղամասի մոտ իրականացված պայթյունը եւ հարձակումը որակել որպես երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությանը, որտեղ նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ակնհայտորեն «հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը:
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 25-ին ստորագրել էր հրամանագիր ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին։
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից, չկա որևէ դատարան, որը կարող է ազատելու կամ չազատելու, այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որևէ որոշում ընդունել»։
Շատերը քննարկում, մեկնաբանում և վերլուծում են վարչապետ Փաշինյանի ելութը Արցախում՝ փորձելով գտնել ինչ-որ ռացիոնալ և ապագային միտված կանխատեսելի և հաշվարկելի դրույթներ: Ինչ խոսք, ելութը տարողունակ էր ծավալուն և ֆուտուրիստական:
Անցած մեկ օրում Ռուսաստանի արեւելքում անտառային հրդեհների մակերեսն ավելացել է 23 հազար հեկտարով, հեռավոր տարածքներում հրդեհների մակերեսը, որտեղ մարում չի կատարվում, անցած օրերի համեմատությամբ աճել է 45 հազար հեկտարով:
Կոպենհագենում երեքշաբթի ուշ երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ, օգոստոսի 7-ի առավոտյան պայթյունի վայր է այցելել Դանիայի հարկային քաղաքականության նախարար Մորտեն Բյոդսկովը:
Իտալիայում երեքշաբթի ուշ երեկոյան թեթեւշաժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լիգուրիա հյուսիսային մարզում՝ Կարմո լեռան լանջին, երկու օդաչուները զոհվել են։
Հրապարակում եմ թիվ 13201419 քրեական գործից մի փաստաթուղթ, ըստ որի՝ մեղադրյալ սորոսական Դավիթ Պետրոսյանը հունիսի 18-21-ը գտնվել է Թբիլիսիում:
Հիշե՛ք` շարժումը ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի: Հպարտ քաղաքացիները Նիկոլին վարչապետ են դարձրել ոչ թե օրը մի լեգենդ հյուսելու, այլ գործելու եւ մարդկանց կյանքը լավացնելու համար, ինչում և ես հաջողություն եմ մաղթում։
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար:
Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։
Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի և առհասարակ մահ չպետք է գրանցվի այդ 30 տարվա ընդացքում մեր երկրում
ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել է Կոնգրեսի կողմից տրամադրված այն միջոցների մի մասը, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելու համար:
Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում, վիրավորվել է առնվազն 34 մարդ:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ ալ Ֆալեհը հանդիպել են Վաշինգտոնում եւ համաձայնության եկել՝ միասին խոչընդոտելու նավթի համաշխարհային շուկան ապակայունացնելու Իրանի փորձերը: Դ