Սադրանք ԲԻ-ԲԻ-Սի-ից. Ինչպե՞ս արտասահմանյան ԶԼՄ-ն իր ձեռքի տակ ունեցավ նախաքննական մարմնի նյութերը. «Գոլոս Արմենիի»

Ինչպե՞ս արտասահմանյան ԶԼՄ-ն իր ձեռքի տակ ունեցավ նախաքննական մարմնի նյութերը։

Բրիտանական BBC-իի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել «Ո՞վ 2008թ. ցուցարարներին գնդակահարեց Երևանում։ Քննությունը մատնանշում է Արցախից բերված ջոկատի» վերնագրով։ Ինքը՝ հոդվածի վերնագիրը, հստակ մատնանշում է գլխավոր թիրախը՝ Արցախը, և հայ հասարակության մեջ բաժանում մտցնելու հստակ նպատակը՝ սուտ տեղեկություններ տարածելու եղանակով։

Անմիջապես հարց է առաջանում. Ի՞նչ կերպ բրիտանական ԶԼՄ-ին հաջողվեց ստանալ նախաքննական մարմնի նյութերը, որը գաղտնիք է հանդիսանում։ Ո՞վ այդ նյութերը տրամադրեց օտարերկրյա հանդեսին, և ո՞վ է պատասխանատու դրա համար։

Ամենաուշագրավն այն է, որ լրագրողը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ), սակայն այնտեղ ըստ երևույթին առհասարակ չեն զարմացել այն փաստից, թե ինչպես են հոդվածագիր Աթանեսյանին հասու դարձել նախաքննական գաղտնիքները։ Եվ դա՝ այն դեպքում, երբ նախաքննությունը հենց ՀՔԾ-ում է իրականացվում։ Սակայն, թերևս, հայտնի գաղտնալսումներից հետո արդեն ոչ մի բանից զարմանալ պետք չէ։

Հոդվածի բովանդակությունը կառուցված է այն կերպ, որ սկզբում աչքի է ընկնում գլխավոր նպատակադրումը, սակայն հետո զանազան կարծիքների ու գնահատականների միջոցով պարզվում է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ ԲԻ-ԲԻ-ՍԻ-ն ձգտում է ստեղծել օբյեկտիվության պատրանք՝ միևնույն ժամանակ իրականացնելով հիմնական խնդրի կատարումը։

«Քննիչը համարում է, որ ցուցարարների գնդակահարությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)… Նախաքննության նյութերից մենք իմացանք, որ քննիչները համարում են՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացել են ղարաբաղյան ուժայինները, որոնց ղեկավարել է գեներալ Կարապետյանը (գործով որպես վկա է անցնում)… Հարցաքննությունների ժամանակ քննիչները հաստատել են, որ վերջինիս ջոկատը տեղակայված է եղել նախագահի ադմինիստրացիայի նկուղում…

Հայաստանյան և Ղարաբաղի աղբյուրները հաստատել են հարցաքննությունների ժամանակ քննիչների կողմից արված պնդումների մի մասը։ Մենք, սակայն, չկարողացանք ստանալ ցուցարարների սպանության բոլոր հանգամանքների անկախ հաստատումը»,- գրում է հեղինակը։

Ի՞նչ է նշանակում՝ «հարցաքննությունների ժամանակ քննիչները հաստատել են» կամ «աղբյուրները BBC-ին հաստատել են հարցաքննությունների ժամանակ քննիչների կողմից արված պնդումների մի մասը»։

Քննիչներն անկանխակալ ու օբյեկտի՞վ են վարել հարցաքննությունները, թե՞ իրենց գիծն են առաջ տարել այն նպատակով, որ ապացուցեն այն, ինչ իրենցից պահանջվել է։ Ինչո՞ւ են լրջագույն եզրակացություններ արվում միայն քննիչների պնդումների հիման վրա։ Եվ վերջապես, որտեղի՞ց BBC-ին հարցաքննության արձանագրության կրկնօրինակը։

Ձգտելով ստեղծել սեփական օբյեկտիվության տպավորություն՝ հոդվածի հեղինակը փորձել է հոդվածում հիշատակված անձանցից ու կառույցներից մեկնաբանություններ ստանալ։ Եվ ստացել է կամ մերժում, կամ հերքում։ Ինչպես հայտնվում է, Սամվել Կարապետյանը «չի ցանկացել BBC-ի հետ քննարկել իր հասցեին արված մեղադրանքները»։

Իրականում կարելի՞ է արդյոք ինչ-որ բան քննարկել մի ԶԼՄ-ի հետ, ով ամենայն լրջությամբ գրում է, որ «Կարապետյանը իր ենթականերից հատուկ 20 մարդուց բաղկացած խումբ է ձևավորել, որը տեղակայված է եղել նախագահական նստավայրի նկուղում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում… Խմբի բոլոր անդամները պատրաստակամություն են հայտնել «կրակել ժողովրդի վրա» հրամանի առկայության դեպքում»։

Հիշեցնեմ, որ խոսքը մարտական գեներալի, Արցախի ամենահեղինակավոր ու առավել հարգելի ռազմական և պետական գործչի, Ղարաբաղյան պատերազմի մասնակցի, Արցախի հերոսի մասին ՝, ով բազմիցս վտանգել է կյանքը հենց իր ժողովրդի համար, որի վրա նա և իր «ջոկատի» անդամները, համաձայն BBC-ի զառանցանքների, պատրաստ են եղել կրակել 2008թ. մարտին։

Այստեղից՝ հաջորդ հարցը։

Ինչի՞ համար էր BBC-ին պետք դիմել այդքան էժան ու հեղինակավոր ԶԼՄ-ին պատիվ չբերող սադրանքին։ Պատասխանը տալիս է ինչպես մեր կողմից հիշատակված մանիպուլյացիան՝ կապված հոդվածի վերնագրի հետ, որում ինչ-որ մեկի համառ պնդմամբ հայտնվեց Ղարաբաղի հիշատակումը, այնպես էլ հոդվածի մեջ բերված որոշ մեկնաբանություններ։

Եվ այդ պատասխանը միանշանակ է։ Հոդվածը նպատակ է հետապնդում հեղինակազրկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու Պաշտպանության բանակի գեներալիտետին… Եվ դրա համար շատ հարմար պահ է ընտրված՝ հաշվի առնելով Արցախի նախընտրական իրավիճակը։

Թե ո՞ւմ են ձեռնտու նման մանիպուլյացիաները, որոնք իրենց մեջ թաքցնում են ակնհայտ սպառնալիքներ՝ ոչ միայն Արցախի, այլև՝ հայկական պետականության ապագայի համար առհասարակ, խոսելն ավելորդ է։ Ընդ որում, պատասխանը մատնանշում է ոչ միայն ադրբեջանաթուրքական տանդեմին, այլև, հաշվի առնելով աղբյուրը, նաև արտաքին խաղացողներին, ինչպես նաև հենց Հայաստանում եղած որոշ ուժերի, որոնք դեռ առաջին նախագահի ժամանակներից սկսած՝ ջանադրաբար ջուր են լցնում թշնամու ջրաղացին, և որոնք խիստ ակտիվացել են իշխանափոխությունից հետո։

Պատասխան կտա՞ արդյոք BBC-ն իր կեղտոտ սադրանքի համար։ Ավելի շուտ, ոչ, քանի որ ՀՔԾ-ն նույնիսկ հարկ չի համարել հետաքրքրվել այն բանով, թե հետաքննական նյութերն ինչպե՞ս են հայտնվել օտարերկրյա ԶԼՄ-ի տիրապետության տակ։

Այնպես որ, չարժե հույս ունենալ, թե արժանի պատասխան կտան ազգային, այդ թվում՝ նաև պետության տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները։ Այդ պատասխանը պետք է տա հայ հասարակությունն ու նրա առողջ ուժերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում, որոնց համար կարծես թե վրա է հասնում բարդ ու պատասխանատու փորձությունների ժամանակաշրջան։

«Գոլոս Արմենիի»

Տեսանյութեր

Լրահոս