Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ երկխոսության շուտափույթ վերսկսում է ակնկալում:
Մարտի մեկի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլեւ խորը փակուղում է, իսկ Քոչարյանի քաղաքականա-իրավական արդարացման գործընթացը խիստ անհագստացնում է Փաշինյանին։
Օգոստոսի 9-ին սեւ շապիկներով հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ նստացույց են սկսել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում:
ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին:
Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։
Առնվազն 17 մարդ է զոհվել, 22 հազարը՝ տարահանվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ:
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում 916 հազար հեկտարից աճել է մինչեւ 963 հազար հեկտար:
Ստորեւ (մեկնաբանություններում դրված) հրապարակված նյութն ապատեղեկատվություն է:
Շուրջ 200 մարդ է սողանքի հետեւանքով վիրավորվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվումէ մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ:
Ճապոնիայի Նագասակի քաղաքում տեղի է ունեցել ատոմային ռմբակոծության 74-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ներկայիս ղեկավար Ջոզեֆ Մագուայրին:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ:
Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջին անձնական օգտագործման ավտոմեքենան Թուրքիայի Նիղդե նահանգում վաճառքի է հանվել:
Հաջորդ ու առավել ուշագրավ դրվագն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ քաղիրավական պայմանագրերին անցում անելու իմաստն այն է, որ ԱԺ աշխատակազմ ներմուծվեն նաև այլազգի միջազգային փորձագետներ:
Նա նշեց, որ ռուս-վրացական պատերազմը փորձություն էր նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը, լինելով Վրաստանի հարևանն ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, կարողացավ իր շահերը ճիշտ պաշտպանել երկու կողմերի մոտ։ «Դա գնահատելի էր և պահպանվել է հետագայում ևս»,- ասաց վերլուծաբանը։
Երեկ ողջ օրը հայ հասարակական-քաղաքական բոլոր շրջանակները քննարկում էին բրիտանական BBC լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգորի Աթանեսյանի աղմկահարույց հոդվածը, որում հոդվածագիրը, հղում անելով անանուն աղբյուրներին ու վկայակոչելով նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը, հայտարարում էր, թե 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Արցախից 20 հոգանոց զինված խումբ է բերվել Երևան, որը տեղակայվել է Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Նշվում էր, որ խումբը պատրաստակամություն է հայտնել կրակել ժողովրդի վրա, և, որ այդ խմբի ղեկավարը գեներալ Սամվել Կարապետյանն էր (Օգանովսկի)։
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողությունների ընթացքում վիրավորների թիվը հասել է 98-ի:
«ՀՀԿ-ում ոչ միայն խուճապ չկա, այլև այն Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ու հիմնական այլընտրանքն է, ինչն այս ընթացքում ցույց տվեց։ ՀՀԿ-ն և՛ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին էր պատասխանում, և՛ գործ էր անում, ուժեղացնում էր իր կուսակցական կառույցները, և՛ երիտասարդների էր անդամագրում»:
BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհետական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը:
Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Politik.am-ի ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, BBC պարբերականում մարտի 1-ի գործի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է ՍԴ դատավոր, ՀՀ իշխանությունների հովանավորյալ Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով:
«Մոտակա ժամանակահատվածում Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ապրիլյան պատերազմի»,- լրագրողների հետ հանդիպումն այս զգուշացումով սկսեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա համոզված է, որ Ադրբեջանը զորք է կուտակում և ֆոն է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար.
Իր խոսքում Փաշինյանը խոսեց ՀՀ-ի՝ «ձախողված» պետություն լինելու մասին, որը գիտական տերմինոլոգիայով այդքան էլ ճիշտ ձևակերպում չէ, քանի որ միջազգային փաստաթղթերում ընդունված է կիրառել «խոցելի» պետություն ձևակերպումը։
«Տարի ու կես հանձնաժողովը աշխատել է, մեզ են փոխանցվել նաեւ փաստահավաք խմբի զեկույցները, նույնիսկ նրանց մասնավոր զեկույցները հանձնաժողովը ընդունել է եւ պաշտոնապես կցել է իր զեկույցին, բայց նման քննարկում, նման հիմքի, նման փաստի, որի վրա կարող էին նման պնդում անել, ես չեմ հանդիպել , հանձնաժողովը չի հանդիպել»,- մեզ հետ զրույցում շարունակեց 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Կորեայի Հանրապետության կառավարությունը դադարեցրել է այն օրենքում ուղղումների նախագծի քննարկումը, որի համաձայն Ճապոնիան պետք է հանվի Հարավային Կորեայի գերակա առեւտրական գործընկերների ցուցակից։
Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին:
Օգոստոսի 8-ին ոչ մեծ ինքնաթիռ է ընկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի հարավ-արեւելքի Ուիլոու-Գրոուվ քաղաքի բնակելի տներից մեկի բակում, զոհվել է երեք մարդ, որոնք գտնվում էին օդանավում: