Նաիրա Զոհրաբյանը վարչապետին առաջարկել է «ամբողջությամբ ձախողված երկրի փաստաթուղթը» տրամադրել խորհրդարանին

Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարել էր, որ իր ձեռքում է հայտնվել գաղտնի մի փաստաթուղթ, որը հստակ պատկերացում է տալիս՝ ինչ վիճակում է Հայաստանը.

«Այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Երբ որ այս փաստաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետևյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում և ինչ-որ առումով նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են և, ինստիտուցիոնալ առումով, մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»:

Անդրադառնալով սույն «փաստաթղթին»՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «ամբողջությամբ ձախողված երկրի փաստաթուղթը» պետք է տրամադրվի խորհրդարանական ուժերին:

168.am-ի հարցին, թե արդյո՞ք նման առաջարկով պատրաստվում է դիմել վարչապետին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ ֆեյսբուքյան հրապարակումն արդեն համարում եմ դիմում վարչապետին»:

Կարդացեք նաև

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս