
Հոնկոնգի ղեկավարը տնտեսության վրա անկարգությունների ազդեցությունը համեմատել է ցունամիի հարվածի հետ

Հոնկոնգում երկու ամիս շարունակվող հակակառավարական բողոքները «ցունամիի նման» հարվածել են հոնկոնգյան տնտեսությանը: Այդ մասին օգոստոսի 9-ին լրագրողներին հայտարարել է տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը։ Նրա խոսքով՝ ներկայիս անկարգություններն այս ասիական ֆինանսական կենտրոնին ավելի մեծ վնաս են հասցրել, քան 2003 թվականին բռնկած ատիպիկ թոքաբորբի համաճարակը:
«Տնտեսական անկումն արագ է ընթանում, եւ ոմանք դա համեմատում են ցունամիի հետ: Եթե համեմատելու լինենք նախորդ ճգնաժամային երեւույթների հետ, որոնց մենք բախվել ենք ավելի վաղ, ինչպես, օրինակ, ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ, վախենում եմ, որ այժմ իրադրությունն ավելի լուրջ է,- ասելէ նա:- Մարդկանց ոչ մեծ մասը դեմ չէ այն բանին, որ Հոնկոնգի տնտեսությունը կործանվի»:
«Գոյություն ունի միայն մեկ լուծում. մենք պետք է կանգնեցնենք քաոսը եւ բռնությունը»,-ընդգծել է վարչակազմի ղեկավարը՝ պրոդեմոկրատական կողմնակիցներին հոդորելով՝ հրաժարվել վնասարար գործողությունները շարունակելուց, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: