Մանկապարտեզում բռնկած հրդեհը հինգ երեխայի կյանք է խլել Փենսիլվանիայում
Հինգ երեխա է զոհվել, եւս չորս մարդ տուժել օգոստոսի 11-ին ԱՄՆ-ի Էրի օկրուգի (Փենսիլվանիայի նահանգ) մասնավոր մանկապարտեզում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է օկրուգի հրշեջ ծառայության պետ Գայ Սանթոունը:
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկել է գիշերվա ժամը մեկից (Երեւանի ժամանակով 09:00-ից) հետո երկհարկանի բնակելի տանը, որի սեփականատիրուհին օգնել է երեխաներին հսկել ցերեկը, երբ նրանց ծնողներին պահանջվել է բացակայել: Շենքում եղել է ութ մարդ, ներառյալ տանտիրուհին: Զոհված եղեխաներն ութ ամսականից մինչեւ ութ տարեկան էին: Նրանցից չորսը եղել են հարազատներ, հինգերորդը տանտիրուհու երեխան էր: Բացի դանից, տուժել է հարեւանը, որը փորձել է մտնել այրվող տուն եւ փրկել երեխաներին, ինչպես նաեւ հիմնարկի սեփականատիրուհին: Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: