
Ալեխանդրո Ջամատեին հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրություններում

«Հառաջ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Ալեխանդրո Ջամատեին դարձել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը: Օգոստոսի 11-ին կայացած քվեարկության արդյունքները հրապարակել է կենտրոնամերիկյան հանրապետության Բարձրագույն ընտրական տրիբունալը։
Նրա հաշվարկների համաձայն՝ քաղաքական գործիչը հավաքել է ձայների 58, 4 տոկոսը: Նրա մրցակիցը՝ Սանդրա Տորեսը՝ «Հույսի ազգային միություն» սոցիալ դեմոկրատական կուսակցությունից, ստացել է քվեարկածների մոտավորապես 41 տոկոսի աջակցությունը եւ ընդունել է իր պարտությունը:
Ընտրողների ցուցակներում ներառված էր 8 միլոնից փոքր-ինչ ավելի մարդ, ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս: Ջամաթեին, որը մասնագիտությամբ բժիշկ է եւ երեք երեխաների հայր, չորրորդ անգամ էր հավակնում պետության բարձրագույն պաշտոնին:
2017 թվականին քաղաքական գործիչն ստեղծել է «Հառաջ» սեփական կուսակցությունը, որն այդ տարվա հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրավեց երկրորդ տեղը 16 տեղ ստանալով 160-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: