Բաժիններ՝

Հոնկոնգի օդանավակայանից բոլոր չվերթները չեղարկվել են

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են այն հազարավոր հակակառավարական ցուցարարների պատճառով, որոնք օկուպացրել են օդանավակայանը: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:

Ինչպես գրում է հրատարակությունը, օդանավակայանի վարչակազմը կարգադրել է մինչեւ օրվա վերջը բոլոր չվերթները չեղարկել այն բանից հետո, երբ հազարավոր հակակառավարական ցուցարարներ զավթել են շենքը: Այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրէջք կատարել, գրում է թերթը:

Հոնկոնգի օդանավակայանում, որն ամենածանրաբեռնվածներից մեկն է աշխարհում, արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի հակառակորդների ցույցերը:

Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որը նպատակ է դնում կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ:

Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել է օրակարգից, բայց դա չի կանգնեցրել հակակառավարական բողոքների ալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս