
«Կաշառելը պոզով-պոչով է լինու՞մ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի իշխանության 30 արծաթը
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության, որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը, սպառնալիքը, «ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:
Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց՝ պաշարելով Ազգային ժողովը, ապա այժմ՝ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո , նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:
Բացարձակ իշխանություն ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին:
Ասում է, եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզով-պոչով է լինու՞մ:
Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:
Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է…
30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, թեեւ արդեն ուշ էր:
Քայլը ձերն է, Սահմանադրության պաշտպաններ:
Հ.Գ.
Արժանապատվությունը չի վաճառվում»: