Բաժիններ՝

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների վարկանիշն ընկել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշ

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշն ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ. այս քաղաքական ուժին պատրաստ է աջակցել գերմանացի ընտրողների միայն 11,5 տոկոսը: Սրանք են հարցման արդյունքները, որն անցկացրել է INSA սոցիոլոգիական ծառայությունը: Արդյունքները Bild թերթը հրապարակել է։

Քաղաքական ժողովրդականության վարկանիշը 27,5 տոկոսով գլխավորում են Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունները (ՔԴՄ/ՔՍՄ): Երկրորդ տեղում 23,5 տոկոս ցուցանիշով հայտնվել են «կանաչները», երրորդում աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է՝ հարցվածների ձայների 15 տոկոսով: Ազատ դեմոկրատական կուսակցության եւ Ձախ կուսակցության օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ հարցման մասնակիցների 9-ական տոկոսը:

«ԳՍԴԿ-ի վարկանիշը 10 տոկոսից պակաս ցուցանիշի ուղղությամբ է շարժվում ոչ միայն առանձին երկրամասերում, այլեւ դաշնային մակարդակով»,- արդյունքներն ամփոփել է INSA-ի ղեկավար Հերման Բինքերթը:

Սոցիալ-դեմոկրատներն այժմ կառավարող կոալիցիայի մեջ են մտնում ՔԴՄ/ՔՍՄ-ի հետ միասին: Նրանց վարկանիշը կրճատվում է այս եւ անցյալ տարվա ընթացքում: Բունդեսթագի հաջորդ ընտրությունները կկայանան 2021 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս