Բաժիններ՝

Ավստրալացի գիտնականները թափոնների վերամշակման հեղափոխական մեթոդ են ստեղծել

Ավստրալիայի Կանբերա քաղաքի հետազոտողների խումբն ստեղծել է արդյունաբերական թափոնների վերամշակման հեղափոխական մեթոդ: Ինչպես հայտնել է Ավստրալիայի ազգային համալսարանի մամուլի ծառայությունը, որի հիմքի վրա կատարվել է նոր մեթոդի մշակումը, գիտնականներին հաջողվել է ստանալ էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր՝ որպես վերջնական արգասիք։

Թափոնների վերամշակման նոր տեխնոլոգիայի ստեղծումը դարձել է հիշյալ համալսարանի եւ Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման(CSIRO) համատեղ ծրագրի մի մասը: Հետազոտողների խումբը համոզված է, որ դրա իրականացման ընթացքում ձեռք են բերվել վիթխարի հաջողությոններ: Խմբի գիտական ղեկավար դոկտոր Լի Ալիսանդրատոսի խոսքով՝ նոր մեթոդը թույլ է տալիս հավաքել արդյունաբերական աղտոտիչները (ամոնիակը եւ ածխաթթվական գազը) ջրից եւ օդից եւ դրանցից ստանալ սկզբունքորեն նոր նյութ. էկոլոգիապես մաքուր եւ շատ արդյունավետ պարարտանյութեր:

Ներկայում Ալիսանդրատոսի մեթոդն անցնում է տնտեսական փորձաքննություն, որը կգնահատի ծրագրի առեւտրային բաղադրիչը, ինչից հետո խումբը մտադիր է ձեռնամուխ լինել ընդգրկուն փորձարկումների ամբողջ Ավստրալիայի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս