Չինաստանում միլիարդատերերի թիվը, Hurun հանդեսի («Ֆորբս»-ի չինական նամանօրինակը) վարկածով, 2017 թվականին աճել է 35 տոկոսով՝ հասնելով 819-ի:
U.S. News & World Report հանդեսը Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենավատ նահանգն է ճանաչել կյանքի որակով:
Երուսաղեմը սուրբ քաղաք է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության ու մահմեդականության համար: Դարեր շարունակ այս կրոնները փորձել են հաստատել իրենց իրավունքը Երուսաղեմի նկատմամբ:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը գտնում է՝ ժողովրդից է կախված՝ առաջիկայում ՀՀ ներքաղաքական կյանքում ակտիվացումներ կլինե՞ն, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ձեռքերը ծալած չի նստելու՝ հետևի, թե ինչպես է վերարտադրվում Սերժ Սարգսյանը: 168.am-ը քաղաքագետ Էդգար Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ մինչև ապրիլի 9-ը, երբ Ս. Սարգսյանը կդադարեցնի իր՝ […]
«Սիրիան դարձավ խոշոր պետությունների մրցակցության ասպարեզ։ Սիրիան՝ որպես պետություն, մնում է, բայց շարունակում է արնահոսել, և դա երկար կշարունակվի, որովհետև ռուս-ամերիկյան հարաբերությունները բոլորովին չեն կարգավորվում»:
Աղքյորփի գյուղի հայկական եկեղեցու բակում փետրվարի 28-ին եկեղեցու հիմնադիր Մոսի Աթաբեկյանի հիշատակը հավերժացնող հարթաքանդակ է տեղադրվել:
Այլ երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպություններում եւ միավորումներում ղեկավարների բոլոր պաշտոնների մոտավորապես մեկ քառորդը թափուր է:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը մարտի սկզբից մասամբ հրաժարվել է մուտքի տոմսերի վճարման «Վճարիր որքան կարող ես»՝ 1977 թվականից գործող սկզբունքից:
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների և հետագա զարգացումների մասին են խոսում վերլուծաբաններն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով կգլխավորի երկիրն այս տարվա ապրիլից հետո:
Ադրբեջանի տնտեսության մեջ բանկային վարկերի տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,5 տոկոսով:
«Ներկայումս թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան ամուր կապեր ունեն, որ Ադրբեջանը կարող է շարունակել շանտաժի միջոցով խափանել հայ-թուրքական կարգավորման ցանկացած գործընթաց»:
Բարոն Դավիդ դե Ռոտշիլդը Rothschild & Co. ֆինանսական ընկերության վարչության նախագահի պաշտոնը կթողնի այս ամռանը, եւ աշխարհի հնագույն բանկերից մեկը կգլխավոր նրա որդին՝ Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչը՝ 37-ամյա Ալեքսանդր դե Ռոտշիլդը:
Երեկ Ազգային ժողովն ընտրեց ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ, քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց:
2017թ. դեկտեմբերի 28-ին Իրանի Ռազավի Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում թանկացումների դեմ «Ոչ թանկությանը» կարգախոսով ծայր առան բողոքի ցույցեր, որոնք տարածվեցին նաև նույն նահանգի մի քանի այլ քաղաքներում: Թեև ի սկզբանե ցույցերը տնտեսական ու սոցիալական բնույթ էին կրում, սակայն արագորեն դրանց քաղաքական բնույթն առավել ցայտուն դարձավ:
Նիդեռլանդները մտադիր է ձեռնամուխ լինել մինչեւ 2030 թվականը սննդային թափոնները կրկնակի կրճատելու ծրագրի կատարմանը՝ Եվրամիության եւ ՄԱԿ-ի հանձնարարականներին համապատասխան:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է մինչեւ 43 տոկոս, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է դարձել երկրի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր:
Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները չափազանց շատ ժամանակ են հատկացնում ոչ թե ժողովրդի խնդիրներին, այլ լոբբիստներին եւ առավել մեծ կարողություն ունեցող քաղաքացիներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ մյուս պետություններւ հետ առեւտրում վնասներ կրելու պայմաններում կարելի է եւ հարկավոր է առեւտրական սահմանափակումներ կիրառել երկրի բարօրության համար:
Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել:
«Չեղարկեցին մի բան, որ ոչ մի արժեք չուներ։ Ինչո՞ւ ավելի շուտ չէին անում, որովհետև երևի հույս ունեին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կստացվեն, որը ես միշտ էլ ասել եմ, որ հնարավոր չէ, եթե դու չունես ուժ և հզորություն»:
Ամերիկյան ոստիկանությունը բերման է ենթարկել երիտասարդի, ով կասկածվում է Միչիգանի կենտրոնական համալսարանում հրաձգության մեջ:
Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»:
Լեհաստանում սաստիկ ցրտերի պատճառով ավելի քան 60 մարդ է մահացել:
Երեկ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ, իսկ քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց:
Հայ-թուրքական հարաբերություններին վերադարձը պետք է լինի նոր կետից` հաշվի առնելով տվյալ պահի իրավիճակը:
«ՀՀ 4-րդ նախագահ ընտրությունը լիարժեք ընտրություններ կոչել հնարավոր չէ, որովհետև նա ուղղակի ընտրությունների արդյունքում չի ընտրվում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Փոթորիկները վնասել են Միացյալ Նահանգների արևելյան հատվածը՝ առաջացնելով ափամերձ ջրհեղեղ, էլեկտրաէներգիայի խափանումներ, ճամփորդական ծառայությունների կասեցում:
Իտալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները վերջնական քարոզարշավից հետո հայտարարել են, որ յուրաքանչյուրն ակնկալում է հաղթանակ:
Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական դեռեւս հունվարի սկզբից:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անձամբ իր եւ ղազախ ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին: