Միքայել սրբազանի հետ վերջին 7 տարիների ընթացքում առիթ չեմ ունեցել շփվել. Սերժ Սարգսյան

«Անհեթեթություն է»,- այսօր, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորմանը:

3-րդ նախագահն ասաց՝ ոչ միայն խոսքի համար բանտ նստեցնելն է անհեթեթություն, այլև այն, որ այդ խոսքը տեղ էլ չի հասել:

«Ես Միքայել սրբազանի հետ վերջին 7 տարիների ընթացքում առիթ էլ չեմ ունեցել շփվելու: Այսինքն՝ Միքայել սրբազանն այնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որ ես մի գեներալ գտնեմ, որպեսզի ռազմական հեղաշրջո՞ւմ լինի: Մարդ է, խոսք է, ասել է: Էդ ասելու համար որ նստեցնելը լավ է, ինքը՝ Փաշինյանը, 140 անգամ պիտի նստած լիներ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031