«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ գործընթացն արագացվեց։
«Ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տոռենն ինքնավար մարզի կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է Ժորդի Սանչեսին՝ քաղաքական գործչի, որն այժմ նախնական կալանքի տակ է Մադրիդի բանտում։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որն ավելի վաղ հայտարարել էր միայն մեկ օրով աշխատանքները դադարեցնելու մասին, մարտի 6-ին ևս փակ կլինի. պատճառն ահաբեկչության մասին հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններն են:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղթանակի դափնիներն» ու արդեն դերի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում, ՀՀԿ-ն հետեւողականորեն լծակազրկում է նրան:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հետ անելիք դեռևս շատ կա:
«Իրատես» թերթը գրում է. «Այո: Մինչեւ վերջին վայրկյանը: Վարչապետի անունը ՀՀԿ-ն հրապարակելու է ապրիլի 10-ին: Ունենալով մեկ շաբաթվա լուֆտ` մինչեւ վարչապետի ընտրություն:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9-ին, 10-ին և 11-ին Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում համահայկական հանրահավաքներ կանցկացնի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյս օրերին Հայաստանում է գտնվում բրիտանահայ գործարար եւ բարերար Վաչե (Բոբ) Մանուկյանի ու յուր տիկնոջ հետ:
«Ժողովուրդ» թերթի աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա ամիսներին Մարտի 1-ի գործի հետ կապած հետաքրքիր զարգացումների ականատես լինենք: Միգուցե ստեղծվի նոր փաստահավաք խումբ` իհարկե, նոր կազմով, նոր լիազորություններով, կամ, միգուցե, ՀՔԾ-ն նախկին փաստահավաք խմբի զեկույցների հիման վրա կոնկրետ քայլեր անի:
«Դա իրական, անկեղծ և դրական քայլ էր երկու իշխանությունների համար՝ հայ-թուրքական հարաբերությունների առավել լավ ապագայի համար, ինչը անորոշ ժամկետով հետաձգվեց»:
«Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն էլ ավելի է սրում իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ղարաբաղյան հակամարտության գոտում, նման իշխանությունները պատրաստ չեն կարող լինել կառուցողական քայլերի հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ»:
Չինաստանը 2018 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 8,1 տոկոսով՝ մինչեւ 1,11 տրլն յուան (մոտավորապես 175 մլն դոլար):
Արցախում նոր կառավարման համակարգի անցումն ուշադրության արժանի է նրանով, որ ընդհատվեց հայկական երկրորդ պետության կողմից Հայաստանի Հանրապետության պետաիշխանական համակարգի՝ ինչ-որ առումով կրկնորդման գործընթացը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է հարավկորեական պաշտոնյաների պատվիրակությանը:
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Սինգապուրի մետրոպոլիտենի (MRT) ղեկավարությունը հրաժարվում է գնացքների կառավարման ավտոմատ համակարգից՝ կապված երթեւեկության ընթացքում մշտական ընդհատումների հետ:
Մեծ Բրիտանիայի խոշոր մթերային խանութները դատարկվել են ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, որի պատճառը «Էմմա» փոթորիկն է:
ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Անգելա Մերկելի թեկնածությունն առաջադրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու համար:
Թեհրանը կարող է ձեռնամուխ լինել բարձրհարստացված ուրանի արտադրության, եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շարժումը շահում է Բելգրադի սկուպշչինայի (իշխանության ներկայացուցչական մարմին) ընտրությունները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը:
Լույս մարտի 5-ի գիշերը Լոնդոնում եւ Քենթի կոմսությունում հազարավոր շենքեր առանց ջրամատակարարման են մնացել սառնամանիքներից խողովակների ճեղքվելու պատճառով:
ՀՀ զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության: Այս մասին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ կարևորելով Վազգեն Սարգսյանի դերը բանակի կազմավորման գործում:
«Երբ կառավարությունը հրաժարական է տալիս, բոլորը ժամանակավոր պաշտոնակատար են, իսկ նախընտրելի է իշխանությունը ձևավորել օր առաջ: Դա է պատճառն այդ փոփոխության»:
Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»:
ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որպես Հայաստանի վարչապետի միակ թեկնածու տեսնում է Սերժ Սարգսյանին:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռինցին որոշել է թողնել Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: