Բաժիններ՝

Ադրբեջանում ներդրումներին ուղղված վարկերի ծավալը նվազել է մոտ 24 տոկոսով

Ադրբեջանի տնտեսության մեջ բանկային վարկերի տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,5 տոկոսով: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի փոխանցմամբ` 2018 թ. հունվարի դրությամբ բոլոր ֆինանսական աղբյուրներից հիմնական կապիտալին ուղղված միջոցների 6,7 տոկոսը կամ 63,9 մլն մանաթը կազմել են վարկերը: Կոմիտեի փոխանցմամբ` ներդրումներին ուղղված բանկային վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23.7% -ով:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ 2018 թ. հունվարին բոլոր ֆինանսական աղբյուրներից երկրի տնտեսական և սոցիալական ոլորտների զարգացման համար հիմնական կապիտալին ուղղվել է 960,3 մլն մանաթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 5,5 տոկոսով պակաս է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս